Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Մուրադյանի հետ հույսեր են կապում

Հասարակություն

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։ Հիշեցնենք՝ ռեկտոր Արմեն Մազմանյանի մահից հետո հայտարարվեց ռեկտորի թափուր տեղի մրցույթ, եւ միակ թեկնածուն Դավիթ Մուրադյանն էր։ Այսօր 1 դեմ, 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ՝ ինստիտուտի ռեկտոր է ընտրվել Դավիթ Մուրադյանը: Թատերագետ Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքում այս առնչությամբ կարծիք է արտահայտել՝ նշելով. «Վստահ եմ, որ վերջապես մեր սիրելի ինստիտուտը դուրս կգա վայրիվերումների հորձանքից, ինստիտուտ կվերադառնան հանիրավի նեղացված ու ինչ-որ մեկի ամբիցիաների պատճառով հեռացված մանկավարժները: Փորձությունները, որոնց ենթարկվեց մեր բուհը, կմնան հեռվում, դուրս կմղվեն հոռի մոտեցումներն ու այն կիսատ-պռատությունները, որոնք ներդրվել էին, հատկապես ուշադրություն կդարձվի մասնաճյուղերին և մասնավորաբար Վանաձորի մասնաճյուղին, որը դարձել է հակաբուհական կառույց...»։