Բացել լրահոսը Փակել լրահոսը
օդանավ
A A
Պաշտոնական

Ո՞ր թռիչքներին է արգելքը վերաբերում․ Քաղավիացիան մանրամասնում է

Մայիսի 3-5-ը ՀՀ օդային տարածքում արգելվում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի թռիչքների իրականացումը, հայտնել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ 

Մասնավորապես․

• ոչ առևտրային գործարարական թռիչքները,
• ուսումնական թռիչքները,
• անձնական թռիչքները,
• գյուղատնտեսական, շինարարական, հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար թռիչքները,
• անօդաչու օդանավերով (դրոններով) ցանկացած բնույթի թռիչքները

«Վերոհիշյալ արգելքը որևէ առնչություն չունի առևտրային (կոմերցիոն) կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում իրականացվող թռիչքների հետ և կապված է միայն նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում կայանալիք օտարերկրյա մեծաթիվ պատվիրակությունների մասնակցությամբ լայնամասշտաբ միջոցառումների հետ՝ ելնելով անվտանգության նկատառումներից»,- ասվում է հաղորդագրությունում։