Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-16_01-18-06
A A
Պաշտոնական

«Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանումը շարունակվում է․ ևս 94-ը վերադարձել են Ռուսաստան

Ապրիլի 15-ին «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների տարհանման հերթական փուլի ընթացքում Իրանից Հայաստան ժամանած ևս 94 Ռուսաստանի քաղաքացի, որոնք անցել էին «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով, ուղևորվել են հայրենիք։

Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին, որոնք Երևանից հատուկ չվերթով մեկնել են Մոսկվա, տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տարանցումը կազմակերպելու հարցում ցուցաբերած արձագանքման և աջակցության համար։

Այս մասին հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։