Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը՝ ԼՂ եւ հայ-թուրքական հարցերի մասին

Պաշտոնական
266dafc7ab6b13105532dcbab9fa5d45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 27-ին Երեւան քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին: Իր խոսքում Նախագահ Սահակյանը Հայոց ցեղասպանությունը համարել է մարդկության դեմ իրականացված ամենամեծ ոճրագործություններից մեկը, որի ժխտումը հանդիսանում է ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Բակո Սահակյանը նաեւ նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ փոխկապակցելը` այն էլ նախապայմանների տեսքով, լուրջ հարված է հասցնում երկու գործընթացներին եւ այս ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ