Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Պաշտոնական
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

Քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քաղաքացի Արամ Մ.-ի հաղորդման` 2014թ. մայիսի 10-ին` ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մերձակայքում ոստիկանության երկու ծառայողներ իրեն քաշելով նստեցրել են ոստիկանության պարեկային ծառայության ավտոմեքենան, որտեղ նրանցից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ