Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու բարեկարգման հարցը

Պաշտոնական
բակօ

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Արցախի Հանրապետության Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2014»-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը եւ ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2014թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ