Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջին ծանրության հրազենային վիրավորում՝ հակառակորդի գնդակից

Պաշտոնական
0ea17ccb2d8ecbf42096425ef0e63d95

Մայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն