A
A
Մեր շախմատիստները շարունակում են պայքարը
Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Գեորգի Աղզամովի հուշամրցաշարի գլխավոր մրցանակի համար: Կայացած 7 տուրից հետո գրոսմայստեր Արման Փաշիկյանը վաստակել է 5,5 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում մրցաշարի երեք առաջատարներից: Մեր մյուս գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 5 միավորով ընթանում է 16-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք նախավերջին տուրում Արման Փաշիկյանը սպիտակներով կմրցի ուզբեկ գրոսմայստեր Ալեքսեյ Բարսովի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի միջազգային վարպետ Ջուրաբեկ Խամրակուլովը: Միայն հաղթանակի դեպքում մեր շախմատիստները կհավակնեն առաջին տեղին: