Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանյան հավաքին կմասնակցի 23 ֆուտբոլիստ

Սպորտ
sport-havaqakan

Հայաստանի հավաքականը այսօրվանից կսկսի նախապատրաստվել Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի եւ Գերմանիայի ազգային թիմերի հետ ընկերական հանդիպումներին: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մեր ընտրանին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում առաջիկա չորս օրերին կանցկացնի ուսհավաք, որին կմասնակցի 23 ֆուտբոլիստ. Դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան Պաշտպաններ` Հովհաննես Համբարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արտյոմ Խաչատուրով, Ալեքս Հենրիկե Դա Սիլվա: Կիսապաշտպաններ` Արթուր Յուսպաշյան, Կառլեն Մկրտչյան, Արաս Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Գեւորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան, Ալեքսանդր Թումասյան, Ռումյան Հովսեփյան Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Արթուր Միրանյան Արտակ Եդիգարյանը եւ Մաուրո Գեւգեոզյանը հավաքականին կմիանան մայիսի 25-ին, Շվեյցարիայում, Ռոբերտ Արզումանյանը եւ Արթուր Եդիգարյանը` հունիսի 3-ին, Գերմանիայում: Վահագն Միլիտոսյանը կմասնակցի միայն Շվեյցարիայում կայանալիք հավաքին՝ փորձարկման նպատակով: Այս անգամ տարբեր պատճառներով հավաքին չեն մասնակցի Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Համբարձումյանը, Մարկոս Պիզելին: