Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» կորցրեց ամեն ինչ, բայց ոչ երկրպագուներին (տեսանյութ)

Սպորտ
screenshot00003

Երեւանի «Արարատը», Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին խաղում սեփական դաշտում 1:4 հաշվով պարտվելով «Շիրակին», կորցրեց ամեն ինչ: 24 տուր շարունակ աղյուսակը գլխավորող արարատցիները չկարողացան անգամ մրցանակային տեղ զբաղեցնել եւ եվրոգավաթների ուղեգիր նվաճել: «Չորրորդ խաղաշրջանը վատ չսկսեցինք, բայց «Ալաշկերտի» հետ խաղում թիմը մի տեսակ կոտրվեց, որից հետո սկսվեց նահանջը» ,- խաղից հետո ասաց «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Արկադի Չիլինգարյանը: «Արարատի» հավատարիմ երկրպագուներն այդ նահանջին հանգիստ են վերաբերվում եւ պատրաստ են շարունակել աջակցել թիմին: «Անկախ նրանից, թե որ տեղում է գտնվում թիմը կամ որ խմբում է հանդես գալիս, մենք միշտ լինելու ենք նրա կողքին եւ աջակցելու ենք ամենուր», - «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց «Արարատի» հավատարիմ երկրպագուներից մեկը: