Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի վետերանները հաղթեցին Լատվիայի վետերաններին

Սպորտ
sport2

Հայաստանի վետերան ֆուտբոլիստների հավաքականը «Բանանց» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում ուժերը չափեց Լատվիայի վետերանների ընտրանու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր վետերանները հաղթել են 3:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Արամ Վարդանյանը, Արթուր Քոչարյանը եւ Լեւոն Ստեփանյանը, իսկ լատվիացիներից աչքի են ընկել Միխայիլ Զեմլինսկին եւ Արմեն Ղասաբօղլյանը: Երկու օր անց, մայիսի 17-ին, թիմերը եւս մեկ ընկերական խաղ կանցկացնեն նույն մարզադաշտում: