Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը անդրադարձել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը քննադատողներին

Քաղաքականություն
894553b377cc481ce454074f56216241

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին ելույթին և վերջինիս քննադատողներին ուղղված գրառում կատարել.«Նրանք, ովքեր քննատում են Ուորլիքի հայտարարությունը, պետք է հիշեն, որ բանակցությունների միջոցով ցանկացած կարգավորում ենթադրում է փոխզիջում»:   Մեկ այլ գրառմամբ ԱՄՆ դեսպանատունը շեշտում է. «Երեք հնարավոր ելք կա`բանակցությունների միջոցով կարգավորում, երկարատև անընդունելի ստատուս քվո, կամ էլ պատերազմ: Լեռնային Ղարաբաղի համար խաղաղություն ընտրեք»:   «Եթե կողմերը մինչև վերջ իրենց ուզեցածը պահանջեն, ապա շատ և շատ երկար են սպասելու»,- գրել  է դեպանատունը: