Հոր սիրուհու մերկ լուսանկարները տեղադրել է «Odnoklassniki.ru»-ում. Փաստինֆո
«Odnoklassniki.ru» սոցիալական ցանցում ամուսնու սիրուհու մեկ լուսանկարները տեղադրել է ոչ թե կինը՝ 37-ամյա Ռուզաննան, այլ նրա անչափահաս որդին: Այսպիսի հայտարարությամբ այսօր հանդես եկավ ամբաստանյալը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա դատական նիստում ամբաստանյալը նշեց, որ ի սկզբանե չի ցանկացել, որպեսզի որդին ներքաշվի այս պատմության մեջ և նախաքննական մարմնին հայտնել է, որ ինքն է այդ լուսանկարները տեղադրել սոցիալական կայքում, սակայն իր 15-ամյա անչափահաս որդին պնդել է, որ պետք է դատարանում հայտնի այդ մասին: Պաշտպանական կողմի միջնորդությամբ այսօր դատարանում հարցաքննվեց անչափահաս Էրիկը, ում օրինական ներկայացուցիչն էր հայրը: Էրիկը հայտարարեց, որ ինքն է հոր սիրուհու անվամբ էջ ստեղծել և տեղադրել նրա մերկ նկարները, որպեսզի վերջինս ամաչի և իր էջից ջնջի հոր հետ լուսանկարները: Անչափահաս վկայի խոսքերով՝ տանն ունեն մեկ համակարգիչ, որից օգտվում են բոլորը։ Ըստ նրա՝ մայրը չունի բավարար գիտելիքներ՝ համակարգչից օգտվելու համար. տղան մորը սովորեցրել է միայն, թե ինչպես նամակագրական կապ հաստատի և այդպես հաղորդակցվի ՌԴ-ում գտնվող ամուսնու և ընկերուհիների հետ: Ավելին՝ այստեղ