A
A
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
Աջակցիր «Ա1+»-ինԴեկտեմբերի 18-ին, ժամը 20։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Դվին գյուղի դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ վարորդն արգելափակված է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ներքին Դվին գյուղի Արշակունյաց փողոցում՝ տներից մեկի դիմաց, բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և «PAZ» մակնիշի ավտոբուսը:
Փրկարարները հոսանքազրկել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակված վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։