Բացել լրահոսը Փակել լրահոսը
18,12
A A
Պաշտոնական

ՄԹ դեսպանի այցը ԿԸՀ․ դեսպան Քոուլը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել

ՀՀ-ում ՄԹ դեսպանը հյուրընկալվել է ԿԸՀ-ում

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Նորանշանակ դեսպանը հետաքրքրվել է 2026-ին սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ ԿԸՀ իրականացվող նախապատրաստական աշխատանքների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքից։

Դեսպան Քոուլը ԿԸՀ-ին է հաղորդել իրենց պատրաստակամության մասին՝ հարկ եղած դեպքում ԿԸՀ-ի կարիքների հիման վրա ձևավորված աջակցություն տրամադրել։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Քոուլին և գործընկերներին՝ 2026 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքի մասին ցուցաբերած հետաքրքրության և աջակցության պատրաստակամության վերաբերյալ։