Բացել լրահոսը Փակել լրահոսը
13f30ea0c54b5ee313a718b6eea8698a_1766085857
A A
Հասարակություն

Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում:

Տեղում վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:  Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով: Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: