Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են․ Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ռուբեն Հախվերդյանին
Աջակցիր «Ա1+»-ինՀանրահայտ և սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը: Այս առիթով արվեստագետին այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին հոբելյանի կապակցությամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ձեր երգերն անչափ սիրելի ու հոգեհարազատ են յուրաքանչյուր ընտանիքում՝ թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Ձեր յուրաքանչյուր համերգ միշտ սպասված է մեր հանրության համար»:
Նախարարն արվեստագետին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական բեղուն գործունեություն և լեփ-լեցուն դահլիճներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուբեն Հախվերդյանի ստեղծագործություններին և համերգային առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։