Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում հավատում են Արամ MP3-ին

Հասարակություն
evrotesil-2014

Եվրոպայի ամենահեղինակավոր բուքմեյքերական ընկերությունը` William Hill-ը, հրապարակել է մայիսի 6-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկող «Եվրոտեսիլ-2014» երգի մրցույթի գործակիցները: Այս տարի մրցույթի ֆավորիտ է համարվում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը` Արամ MP 3 –ը։ Նրա հաղթանակը գնահատվում է 2,75 գործակցով: Հաջորդ ֆավորիտը նորվեգացի երգիչ Կառլ Էսպենն է (3,50): Հաղթողի երրորդ ռեալ հավակնորդը շվեդացի երգչուհի Սաննա Նիլսենն է (11. 00): Մրցույթի «թաքնված ֆավորիտ» համարվում են ավստրիացի սկանդալային երգչուհի Կոնչիտա Վուրստը (41. 00)եւ հունգարացի երգիչ Կալայ Սանդերսը (17. 00): Ի դեպ, William Hill բուքմեյքերական ընկերությունը անցած տարի գուշակել էր մրցույթի հաղթողին` դանիացի երգչուհի Էմիլի Դե ֆորեստին: