Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լիբանանում ՀՀ դեսպանություն
A A
Պաշտոնական

Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով․ ԱԳՆ

Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ ապահովելով անհրաժեշտ խորհրդատվություն և հյուպատոսական ծառայությունների մատուցումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Շարունակում են գործել դեսպանության կողմից գործարկված թեժ գծերը՝ +961 3 157 305, +961 3 536 041: Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական երկու անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթեր։

Պարբերաբար անցկացվում են հանդիպումներ Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ՝ զարգացումների հետևանքով առաջացող հնարավոր մարտահրավերների շրջանակը և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքները քննարկելու նպատակով։

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանում 10-օրյա հրադադարի հաստատումը, որն իրականություն դարձավ ԱՄՆ նախագահի միջնորդական ջանքերի շնորհիվ և կարևոր քայլ է իրավիճակի լարվածության նվազեցման ուղղությամբ:

ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ այս զարգացումը կնպաստի տարածաշրջանում համապարփակ և տևական խաղաղության հաստատմանը՝ կողմերի տարածքային ամբողջականության հարգմամբ»,- ասվում է հաղորդագրությունում։