Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը «Ֆորմուլա-1» է ցանկանում անցկացնել

Սպորտ
sport-formula-1

Ադրբեջանի կառավարությունն այսօր պատրաստվում է պայմանագիր կնքել «Ֆորմուլա-1»-ի կազմակերպիչների հետ` այդ կարգի ավտոմեքենաների աշխարհի առաջնության փուլերից մեկն այդ երկրում անցկացնելու համար: Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2016 թվականին Եվրոպայի Մեծ Մրցանակը տեղի է ունենալու հենց Ադրբեջանում: Մրցավազքն անցկացվելու է Բաքվի փողոցներում: Այդպիսով, Ադրբեջանը կդառնա ԱՊՀ երկրորդ հանրապետությունը, որը կընդունի «Ֆորմուլա-1»-ի փուլերից մեկը: Նշենք, որ 2014 թ հոկտեմբերի 12-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի Մեծ Մրցանակի անդրանիկ մրցավազքը