Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի բարձրագույն զինվորականների

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է Ֆրանսիայի զինված ուժերի «Օրիոն 26» զորավարժության ամփոփիչ փուլի բարձրաստիճան հյուրերի օրվա միջոցառումներին։

ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ։ Քննարկվել են երկկողմ համագործակցությանը և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Միջոցառման ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ինգո Գերհարցի և Ֆրանսիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեռ Շիլլի հետ։