A
A
ԵՄ-ն 78 միլիոն եվրո է մոբիլիզացրել․ ԵՄ դեսպանը մասնակցել է տեղահանվածներին աջակցելու ծրագրի մեկնարկին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գործընկերների հետ միասին մասնակցել է Ղարաբաղից տեղահանված հայերի համար հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ընդլայնմանն ուղղված ծրագրի մեկնարկին, որը նպատակ ունի ապահովելու, որ աջակցությունը հասնի այն մարդկանց ովքեր ունեն դրա կարիքը, հայտնում է Հայաստանում Եվրոպական Միությունը։
«2023 թվականից ի վեր մոբիլիզացնելով ավելի քան 78 միլիոն եվրո՝ Եվրոպական միությունը շարունակում է իր զորակցությունը՝ աջակցելով վերականգնմանն ու դիմակայունությանը նպաստող համակարգերի ամրապնդմանն ուղղված ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում։