A
A
Օլիմպիական խաղերը նոր քրմուհի ունեն
Օլիմպիական ջահը վառելու նոր գերագույն քրմուհի է ընտրվել հույն դերասանուհի Կատերինա Լեխուն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Կատերինա Լեխուն իր անմիջական պարտականությանը կանցնի ապրիլի 30-ին, երբ Աթենքի Պանաթինաիկոս մարմարե մարզադաշտում կվառի այս տարվա օգոստոսի 16-28-ը Նանջին քաղաքում կայանալիք պատանեկան օլիմպիական ամառային 2-րդ խաղերի ջահը։ Չին լրագրողները այդ կապակցությամբ դերասանուհուն արդեն նվիրել են նանջինգյան խաղերի մարդուկ-թալիսմանի խաղալիքը: