Հայաստանի բռնցքամարտիկները 11 մեդալ են նվաճել
Հայաստանի բռնցքամարտիկները 11 մեդալ են նվաճել Բելգրադում եւ Պոդգորիցայում կայացած միջազգային մրցաշարերում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Պոդգորիցայում Նարեկ Աբգարյանը (52 կգ) եւ Արման Դարչինյանը (69 կգ) իրենց քաշայինների պայքարում ճանաչվել են լավագույնը: 75 կգ քաշային Գոռ Ջեւելիկյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 64 կգ քաշային Գոռ Երիցյանը արժանացել է բրոնզե մեդալի: Բելգրադում ոսկե մեդալ են նվաճել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 75 կգ քաշային Արման Հովհիկյանը: Վերջինս միաժամանակ ճանաչվել է մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ: 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը եւ 81 կգ քաշային Տիգրան Արմենակյանը գրավել են 2-րդ տեղը, իսկ 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 91 կգ Ռաֆայել Սիմոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: