A
A
Հայաստանի հավաքականը պարտվեց
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը անհաջող հանդես եկավ ՈւԵՖԱ-ի կողմից անցկացվող զարգացման առաջին մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր թիմը Բեռնար Շալանդի գլխավորությամբ պարտվել է բոլոր երեք խաղերում: Վերջին խաղում մերոնք 1։4 հաշվով զիջել են Կիպրոսի հավաքականին (մինչ այդ պարտվել էին Վրաստանին` 0:1, ապա Մակեդոնիային` 0։3):