A
A
Զավեն Անդրիասյանը 5-րդն է Դուբայում
Դուբայում ավարտված շախմատի բաց մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներից առավել բարձր տեղ գրավեց Զավեն Անդրիասյանը: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Նույնպիսի արդյունք ցույց տված Տիգրան Լ.Պետրոսյանը իր վարկանիշով հանգրվանեց 7-րդ տեղում: Հայաստանի երրորդ մասնակից Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավեց 12-րդ տեղը: Մեր շախմատիստները պարգեւատրվեցին համապատասխանաբար 2500, 2000 եւ 1100 դոլարով: Դուբայի այս տարվա շախմատի մրցաշարը 8 միավորով հաղթեց ֆրանսիացի գրոսմայստեր Ռոման Էդուարը, որը պարգեւատրվեց 10 հազար դոլարով։