Բացել լրահոսը Փակել լրահոսը
676749430_1470603421223768_6031810829121085146_n (1)
A A
Մշակույթ

Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․

Վենետիկում երեկ բացվեց Ավետիք Իսահակյանի հուշատախտակը այն հասցեում, որտեղ ժամանակին բնակվել է:

Հուշատախտակի վրա ուրվագծված է Ռիալտոյի կամուրջը, որը Ավ․ Իսահակյանի լավագույն բանաստեղծություններից մեկի՝ «Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամուրջին․․․», խորհրդանիշն է և Վարպետի սիրելի ճարտարապետական կառույցներից մեկի՝ Երերույքի տաճարի զարդանախշը։ Հուշատախտակի վրա եղած QR կոդով այցելուները կարող են տեսնել «Իսահակյանը և Վենետիկը» տեսանյութը։ Հուշատախտակի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է։

Սա հնարավոր դարձավ ԿԳՄՍՆ և ԱԳՆ ջանքերով, Վենետիկի հյուպատոսարանի գործուն աջակցությամբ, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ակտիվ կազմակերպմամբ:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի մարտին էլ Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բացվեց Իսահակյանի հուշատախտակը: