Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ ինչ ունի. նոր համակարգ

Քաղաքականություն
38c20078c32b2ad8595a773cb2bf9365

Այսօր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման նոր համակարգ, որը կապահովի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկատվության լիարժեք հասանելիությունը հասարակության համար: Էլեկտրոնային հայտարարագրման hամակարգը կապակցված է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նորաստեղծ կայքին (www.ethics.am), որն անմիջապես հրապարակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի հրապարակման ենթակա տվյալները: Կայքի հայտարարագրերի ռեեստրում հնարավոր է իրականացնել որոնում՝ ըստ հայտարարատուների տվյալների: Կայքը նաև պարունակում է ինտերակտիվ բաժիններ, որոնք տալիս են առցանց նամակներ գրելու, դրանց ընթացքին հետևելու, էլեկտրոնային հարցման միջոցով արագ տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Կայքում տեղադրված առանձին պատուհանների միջոցով այցելուները կարող են ծանոթանալ գույքի և եկամուտների վերաբերյալ պաշտոնատար անձանց ներկայացրած վերջին հայտարարագրերին, ինչպես նաև տեղեկանալ նոր պաշտոն ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին:  Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով