Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զատկին Հայաստանում սպառվում է 10 մլն ձու (տեսանյութ)

Հասարակություն
ffe11fa884b5fbdeef1522e2d2aa2ca7

Զատկին ձվի դեֆիցիտ չի լինի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Ըստ հաշվարկների՝ Հայաստանում Զատկին սպառվում է տաս միլիոն ձու եւ հիմա ձվի պաշարները բավարար են: «Արդեն պահեստավորված է: Ձվի գնի բարձրացում չի լինի: Կպահպանվի նախկին գինը եւ տոներից հետո հնարավոր է գնանկում»,- նշեց վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Իսկ Հայաստանի թռնչաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն էլ ավելացրեց, որ մոտավորապես մեկ-երկու դրամով բացթողնման գները արդեն նվազել են: Նրա խոսքերով՝ մնում է սպառող կազմակերպությունները գները չբարձրացնեն: Ներկայումս ձվի բացթողնման գինը կազմում է 57-60 դրամ: