Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Բերեզովսկին կմնա «Դինամո»-ում

Սպորտ
sport-berezovski

Մոսկվայի «Դինամո»-ի սպորտային տնօրեն Գուրամ Աջոեւը հայտարարել է, որ դարպասապահ Ռոման Բերեզովսկին մնում է թիմում: «Չնայած Բերեզովսկին բավական տարեց դարպասապահ է, սակայն մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ: Նա միանշանակ կմնա թիմում, եթե նույնիսկ չընդգրկվի հիմնական կազմում» ,- ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել է նախկին ֆուտբոլիստը: Նշենք, որ վերջերս Մոսկվայի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստանիսլավ Չերչեսովը, որը մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է կադրային փոփոխություններ կատարի թիմի կազմում: