A
A
Այս փուլում կուսակցությունների ղեկավարների հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա yerkir.am
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ կուսակցության ղեկավարների հանդիպման հարցը բազմիցս քննարկվել է քառյակի նիստերի ժամանակ եւ այդ հարցը հիմնականում առաջ է քաշվել Ժառանգության կողմից: «Այս փուլում նման հանդիպման անհրաժեշտություն ՀՅԴ-ի օրակարգում չկա: Քառյակի բոլոր քննարկումների ժամանակ ՀՅԴ-ն արտահայտել է իր ամբողջական տեսակետը: Մեզ համար քաղաքական թիմի եւ ղեկավարի մոտեցումները չեն տարբերակվում: Մեր «այո»-ն՝ այո է եղել եւ մնում, «ոչ»-ը՝ ոչ»,-ասաց Աղվան Վարդանյանը: Նա նաեւ ասաց, որ տեղյակ են եղել, որ այսօր հնարավոր է երեք կուսակցությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները հանդիպեն: Մանրամասները` yerkir.am կայքում: