Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի զարգացման մրցաշարին

Սպորտ
sport-hajastan-17

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մրցաշարը տեղի կունենա Մակեդոնիայում, ապրիլի 21-25-ը: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականից բացի, կմասնակցեն նաեւ դաշտի տերերի, Վրաստանի եւ Կիպրոսի այդ տարիքային ընտրանիները: Ապրիլի 22-ին մեր ֆուտբոլիստները կմրցեն վրացիների հետ, մեկ օր անց կհյուրընկալվեն մակեդոնացիներին, իսկ ապրիլի 25-ին ուժերը կչափեն Կիպրոսի հետ: Մեր 1998 թ. ծնված 48 ֆուտբոլիստները ներկայումս Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի գլխավորությամբ մարզվում են ՀՖՖ տեխնիկական կենտրոնում: Շվեյցարացի մասնագետը հենց այդ ֆուտբոլիստներից կձեւավորի այն թիմը, որը կմեկնի Մակեդոնիա: