Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավ չենք դիմավորում չեմպիոնին (տեսանյութ)

Սպորտ
բբբբբ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը լիովին գոհ է վերջերս Ֆինլանդիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում թիմի ցույց տված արդյունքներից: «Այսօր եթե մենք ընդհանուր հաշվարկով գրավում ենք 6-րդ տեղը, ինչն արդեն լավ արդյունք է: Համոզված եմ, որ եթե առաջնությանը մասնակցեր աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը եւ եւս մեկ մեդալ լիներ, ապա Հայաստանը կմտներ առաջին եռյակ», – այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց Արայիկ Բաղդատյանը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը նույնպես դրական գնահատեց մեր ըմբիշների ելույթները` ավելացնելով. «Մենք հերթական ոսկե մեդալն ունեցանք առաջնությունում, սակայն մեր չեմպիոնին չդիմավորեցինք այնպես, ինչպես դա անում են մեր հարեւան թշնամի երկրում: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ժամանակ գտավ եւ գիշերով եկավ օդանավակայան, իսկ ահա մեր սպորտի պատգամ մարմնից` նախարարությունից, ոչ ոք ներկա չէր»: Ասուլիսին ներկա էին նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը եւ բրոնզե մեդալակիր Գարիկ Բարսեղյանը: Երկու ըմբիշներն էլ նշեցին, որ իրենք մրցակիցներին զիջեցին միայն փորձի պակասի պատճառով: