Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքագետին զայրացնում է Օլանդի այցը Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
4020907a0a270277f6b59fbc26ed8e58

Այն, ինչ այսօր կատարում է Թուրքիան քեսաբահայերի նկատմամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակություն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետի խոսքով՝ հայ- թուրքական հարաբերությունները որպես այդպիսին պաշտոնապես գոյություն չունեն, մենք Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակում ենք գտնվում: «Քեսաբի ժողովուրդը՝ հատկապես տարեցները, անպաշտպան են, նրանք խաղալիք են դարձել դահիճի ձեռքին», - ասաց Շաքարյանցը: Անդրադառնալով ցեղասպանության տարելիցին՝ քաղաքագետը նշեց, որ աշխարհի հայությունն ապացուցել է, որ ցեղասպանությունը չի մոռացել: Համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի այդ հանցանքը: Ըստ նրա՝ միջազգային ատյանները դանդաղում են, երբ պետք է հատկապես ցեղասպանության հարցում որևէ քայլ կատարեն: Քաղաքագետի խոսքով՝ մեզ մնում է մեկ տարի, որ ստիպենք ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը: Քաղաքագետին զայրացնում է այն փաստը, որ շուտով Հայաստան է գալու Ֆրանսուա Օլանդը՝ Արցախի հիմնախնդրի լուծման հարցով. «Նա թող Ֆրանսիայում իր ներքին գործերն ավարտի ցեղասպանության հարցում, նոր զբաղվի Արցախի հարցով», - նշեց նա: