A
A
Ռոբերտ Աղասարյանը` գրոսմայստեր
Հայաստանի շախմատիստ Ռոբերտ Աղասարյանին շնորհվել է գրոսմայստերի կոչում: Այդ մասին տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: ՖԻԴԵ-ի նախագահի խորհուրդը միաժամանակ միջազգային վարպետի կոչում է շնորհել մեր շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանին: ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստուհի Տաթեւ Աբրահամյանը դարձել է միջազգային վարպետի թեկնածու: