Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պատասխաններ է պահանջել ՆԱՏՕ-ի գործողությունների շուրջ

Քաղաքականություն
lavrov

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրն ասել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ից պահանջում է պատասխաններ ներկայացնել Արևելյան Եվրոպայում դաշինքի կողմից իրականացվող գործողությունների կապակցությամբ այն բանից հետո, երբ Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել է զգալիորեն ամրապնդել արևելաեվրոպական իր անդամների պաշտպանական կարողությունները: «Մենք հարցերն ուղղել ենք Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքին: Ակնկալում ենք ոչ միայն պատասխաններ, այլև այնպիսի պատասխաններ, որոնց հիմքում ընկած կլինի հարգանքը փոխադարձ համաձայնեցված կանոնների նկատմամբ», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: Անդրադառնալով Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի զորքերի ներկայությանը՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ունի իր տարածում զորքերի տեղաշարժման իրավունք, և որ զորավարժությունների անցկացումից հետո ռազմական ստորաբաժանումները կվերադառնան իրենց տեղակայման մշտական վայրեր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրեին շեշտել էր, որ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո Ուկրաինայում ներխուժման շարունակությունը պատմական սխալ կդառնա, որը կխորացնի Ռուսաստանի մեկուսացումը միջազգային հանրությունից: Ռասմուսենի համաձայն, Ռուսաստանի կողմից Ուկրաինա կատարված ներխուժման խորացումը Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերություններում հեռու գնացող հետևանքների պատճառը կդառնա: Շարունակությունը՝ Ամերիկայի ձայն -ում