A
A
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում և Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: