Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հրաժարվել է 3 ֆուտբոլիստներից

Սպորտ
sport-ararat-foto

Երեւանի «Արարատի» երեք ֆուտբոլիստներ ժամանակավոր հեռացվել են հիմնական թիմի կազմից։ Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց ակումբի գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը։ Պաշտպաններ Արմեն Դուրունցը, Արմեն Թահմազյանը եւ կիսապաշտպան Ավետիք Կիրակոսյանը այլեւս չեն մարզվում հիմնական կազմում։ Նրանք հնարավոր է մինչեւ մրցաշրջանի ավարտը հանդես գան ակումբի դուստր թիմում՝ «Արարատ-2»-ում։ Արթուր Մինասյանը ավելացրեց, որ առաջիկայում կարող է նոր փոփոխություններ կատարվեն թիմի հիմնական կազմում։ «Արարատը» շարունակում է միանձնյա գլխավորել Հայաստանի առաջնության աղյուսակը, սակայն երրորդ շրջանում թիմը 9 միավոր է կորցրել եւ նախկին 8 միավոր առավելությունից մնացել է 2-ը։