Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետականներն էլ բարիկադ կկառուցեն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ce6117347f5e7af6cdd659f344d2ba5f

«Բարգավաճ Հայաստանի»՝ բարիկադներ կանգնեցնելու սպառնալիքը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին նույնիսկ զվարճալի է թվում. «Դուք իսկապես լուրջ հավատացի՞ք «բարիկադ» բառին»։ ԲՀԿ-ն բարիկադների գնացող չէ՝ Դավիթ Հարությունյանը մեկ վայրկյան անգամ չի կասկածում։ Հետեւաբար իշխանությունը ԲՀԿ-ի պահանջով չէ, որ կառավարությանը անվստահություն կհայտնի. «Իշխանությունը կգնա կառավարության անվստահություն հայտնելու ճանապարհով այն ժամանակ,երբ ինքը հարմար կգտնի»։ Դավիթ Հարությունյանը վստահ է, որ ԲՀԿ-ն անհարմար վիճակում չի հայտնվի, եթե Սերժ Սարգսյանը չփոխի կառավարության ամբողջ կազմը։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն արդեն հասցրել է ծիծաղել ԲՀԿ-ի բարիկադներ կանգնեցնելու սպառնալիքի վրա։ Բայց հո սպառնալով չէ։ Հովհաննես Սահակյանը ԲՀԿ-ին խորհուրդ է տալիս հնչեցնել այնպիսի սպառնալիքներ, որոնք կարող է իրականացնել. «Հենց էնպես ավելի ընդդիմադիր կեցվածք ունենալու համար պետք չի հայտարարել,որ բարիկադներ են կառուցելու եւ պայքարելու են։ Ոչ բարիկադներ կառուցող են, ոչ դրա առիթը կա»։ Ամենահզոր փաստարկը, որ բարիկադներ չեն լինելու, ըստ Հովհաննես Սահակյանի, այն է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն չէ։ ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը չի ծիծաղում, բարիկադներով սպառնալով ԲՀԿ-ն կարծես թե թողնում է քաղաքական պայքարը եւ մտնում քրեական պայքարի դաշտ. «Եթե դու ապօրինի գործողություն ես անում,տուգանվում ես մինիմում»։ Ավելի լավ է ԲՀԿ-ն ձեռնպահ մնա բարիկադներ կառուցելուց, թող համբերի մինչեւ ընտրություններ, հակառակ դեպքում ինքը կբացի փողոցային պայքարի Պանդորայի արկղը. «Ինչը թույլատրում ես քեզ, պետք ա թույլատրես նաեւ մյուսին, որովհետեւ մյուսն էլ կարող է նույն գործընթացն անել»։ Գալուստ Սահակյանը դեռ ծիծաղում է ԲՀԿ-ի սպառնալիքների վրա։ Ո՞վ է տեսել քաղաքական փոքրամասնությունը մեծամասնության կառավարության հրաժարական պահանջի. «Պիտի աշխատեք քաղաքական մեծամասնություն լինել»։ «ԲՀԿ-ն 100 հազար մարդ փողոց դուրս բերող չէ»,-ասում է Գալուստ Սահակյանը։ Եթե նույնիսկ ինչ-որ մարդիկ փողոց դուրս գան, իշխանություն վերցնող չեն, վերցնող լինեին, սկզբից կմասնակցեին ու կհաղթեին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին. «... Մենակ թագավոր են ուզում դառնալ, գյուղապետ չեն ուզում»։ «Կառավարությունը հրաժարական տվող չի,եթե տվող լիներ ԲՀԿ-ի սպառնալիքների կարիքը չկար»,-իր վճիռն է հրապարակում Գալուստ Սահակյանը։