Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՎԾ-ն՝ դրամի արժեզրկման մասին

Տնտեսություն
9c9f7eec96815d0b32d4b72dc862f48f

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2014թ.հունվար-մարտին զեկույցը ։ Մի բաժինը վերաբերում է Արտարժույթի շուկային։ Համաձայն դրա՝ 2014թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0.4% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (մարտի 1-28-ի դրությամբ) 0.7% հավելաճով (ԱՄՆ դոլարն արժեւորվել է): 2014թ. մարտին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 1.2% եւ 2.2%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների եւ հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 2.9% եւ 2.3% հավելաճ: 2014թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.26 դրամ, ինչը 0.1%-ով ցածր է 2013թ. մարտի համապատասխան ցուցանիշից (414.7 դրամ):