Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ շուկան այլեւս հուշարձան չէ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
62e36ce631856616cf90f0b3b089c53e

Պատմամշակութային արժեք հանդիսացող Փակ շուկան կարող ենք հանել հուշարձանների շարքից։ Այս մասին «Ա1+»-ին ցավով հայտնեց Հանրային խորհրդի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը։ Նրա խոսքերով՝ այսօր մենք հուշարձան չունենք։ «Իսկ ինչու է այդ կառույցը կառուցվել այնպես, ինչպես կառուցվել է, թող մտածի քաղաքապետարանը, դատախազությունը, որոնք պատասխան են տալիս իրենց հերթական կառույցների համար»,- ասաց նա։ Հիշեցնենք, որ «Փակ շուկա»-ն գնել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ այն վերածել սուպերմարկետի։ «Փակ շուկա»-ի ճակատագրով մտահոգ քաղաքացիները եւ ճարտարապետները բազմաթիվ բողոքի ակցիաներ անցկացրին, սակայն ապարդյուն։