Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խտացված սիրով համերգ են տալու

Հասարակություն
WP_20140329_12_24_44_Pro

«OLD BAND» էթնիկ հայկական երաժշտական խումբը ապրիլի 2-ին ԵԹԿԻ Ուսումնական թատրոնի բեմում կներկայացնի բարեգործական համերգ-ներկայացում: Խմբին աջակցում Մշակութային երկխոսության և զարգացման, կինոարվեստի առաջընթացի և նոր անունների բացահայտման նախագիծը, որի ներկայացուցիչ Անուշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ ներկայացման ժամանակ կլինեն հաճելի անակնկալներ, ներկա կլինի նաև աշխարահռչակ ռեժիսոր Ուկրաինայի Ժողովրդական արտիստ Ռոման Բալայանը: Ներկայացման մեջ ներառված Է հայկական ֆոլկլոր երաժշտությունը: Կկատարվեն Կոմիտասի ստեղծագործություններից: Բենդի բոլոր անդամներն աշխատում են կամավոր՝ իրենց մասնագիտության հետը համատեղելով:  Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի խոսքով՝ այս գործում գումարն այդքան էլ առաջնային չէ, և իրենք աշխատում են էնտուզիազմով. « Երբ մարդիկ վարձատրվում են ինչ-որ բանի համար, դա արդեն դառնում է գործ` աշխատանք, իսկ մենք այս ամենն անում ենք մեր մեջ խտացված սիրով»: