Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու ոսկե մեդալ

Սպորտ
sport-marmnamarzik

Հայաստանի մարմնամարզիկներ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հաջող են սկսել ելույթները Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող միջազգային մրցաշարում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Նրանք գերազանց մրցելույթներ ունեցան օղակների եւ նախնական, եւ եզրափակիչ փուլերում: Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը վաստակեցին համապատասխանաբար 15,575 ու 15,425 միավոր եւ արժանացան ոսկե ու արծաթե մեդալների: Մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի մրցումներում 15, 475 միավորով նույնպես ճանաչվեց առաջինը: Այսօր տեղի կունենա հենացատկի մրցաշարը, որտեղ մեդալ նվաճելու լավ շանսեր ունի Արթուր Դավթյանը: