A
A
ՍԴ-ի դիմաց սպիտակ ժապավեններ են բաժանում (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դիմաց այս պահին լուռ ակցիա է իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնությունը։ Ներսում մեկնարկել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք կետերի՝ սահմանադրականության հարցի քննությունը:
«Դեմ եմ»-ի անդամները ակցիայի մասնակիցներին սպիտակ ժապավեններ են բաժանում։ Ժամը 13,15 այստեղ Ֆլեշ- մոբ կիրականացվի. բոլորը սպիտակ ժապավեններով կկապեն իրենց աչքերը՝ այսպիսով անկողմնակալության կոչ անելով Բարձր դատարանին։
