Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցրտահարություն սպասվում է ոչ միայն Արարատյան դաշտավայրում (տեսանյութ)

Հասարակություն
ցրտահարված

Մարտի 30-ին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում կտեղա ձյուն։ Ճանապարհներին կլինի մերկասառույց, որոշ հատվածներ անանցանելի կլինեն։ Այս մասին այսօր տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մարտի 27-ին Բարենցի ծովից արկտիկական օդը շարժվում է դեպի Սև ծով, որտեղից էլ դեպի Կովկաս։ Այս պահին այն գտնվում է Ռուսաստանում և վաղը կհանի մեր տարածաշրջան»,- ասաց Սուրենյանը։ Նրա հավաստմամբ՝ վաղը ջերմաստիճանի փոփոխություն չի լինի, միայն շրջաններում կլինեն տեղումներ և քամու ուժգնացում. «Մարտի 30-ի երեկոյան ջերմաստիճանն ամբողջ հանրապետությունում կնվազի 10-15 աստիճանով։ Ցրտահարություն, բացի Արարատյան դաշտավայրից, սպասվում են Տավուշի, Սյունիքի մարզերում, որտեղ ծիրանենինները ծաղկել են 15 օր շուտ» Ցածր ջերմաստիճանը կպահպանվի 2 օր և ապրիլի մեկից օդի ջերմաստիճանը կբարձրանա, հավաստիացրեց «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը։