ՍԴ նիստը մեկնարկեց (տեսանյութ)
ՍԴ-ում այսօր մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք կետերի՝ սահմանադրականության հարցի քննությունը: Դիմումը դատարան ներկայացրել են 4 ոչ իշխանական ուժերն ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Նրանց հիմնական պահանջը Պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելն է: Որպես պատասխանող կողմ՝ Բարձր դատարանում ներկայացվել է ԱԺ-ն՝ ի դեմս ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: ՍԴ-ն հրավիրել է նաեւ Կառավարության, ԿԲ եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներին: Դիմումատուներն են՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյան, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյան, «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյան: Ներկա են նաեւ ԱԺ մի շարք պատգամավորներ՝ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ներկա են նաեւ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության բազմաթիվ անդամներ: