Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր մեղադրանք Շանթի գործո՞վ (տեսանյութ)

Հասարակություն
211361001370089189

Շանթ Հարությունյանը ցուցաբերեց դասական անհնազանդություն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա գտնում է, որ դատավարության ընթացքում որևէ մեղմացուցիչ վճիռ չի կայացվի. դրա համար իշխանություններն ունեն իրենց պատճառները: Նա նշեց, որ ինքը չի քաղաքականացնում Շանթ Հարությունյանի դատավարությունը, այլ դա անում է իշխանությունը՝ քրեական օրենսգիրքը կիրառելով քաղաքական նպատակներով։ Փաստաբան Հովհաննես Քոչարյանի պնդմամբ՝ նրա պաշտպանյալի և մյուսների նկատմամբ մեղադրանքներն անհիմն են: Նա նա նաև հավելեց, որ ոչ միայն չի հավատում մեղմացուցիչ վճռի, այլ ընդհակառակը,սպասում է նոր մեղադրանքների: «Շատ հնարավոր է՝ առաջիկա մի քանի օրերին քննչական իրավիճակը կտրուկ փոխվի այն իմաստով, որ որոշ, այսպես կոչված, մեղադրյալների նկատմամբ նոր մեղադրանք առաջադրվի, որոնք լինեն իրավաբանորեն ավելի անորոշ»,- նշեց Հովհաննես Քոչարյանը։