Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պարտվեց Էստոնիային

Սպորտ
sport-handbol-foto1

Հայաստանի հանդբոլի կանանց հավաքականը պարտությունով մեկնարկեց Հունաստանի Լարիսսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր հանդբոլիստուհիները առաջին խաղում 17:33 հաշվով պարտվեցին Էստոնիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականի խաղացողներից աչքի ընկան Ֆրանսիայում բնակվող մեր երկու հայրենակիցները` Մանո-Ռոզ Կարապետյանը եւ Մարգո Թերզյանը, որոնք 7-ական գոլ խփեցին: B խմբում ընդգրկված մյուս երկու թիմերի` Բուլղարիայի եւ Իսրայելի ընտրանիների հանդիպումն ավարտվեց բուլղարացիների հաղթանակով` 24:21: