Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը հանդիպել է երիտասարդներին

Պաշտոնական
bako

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին Հադրութ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը: Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության զարգացման օրակարգի գերխնդիրներից է շրջաններում եւ գյուղերում երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունը տարբեր ծրագրերի իրականացման գործում: Բակո Սահակյանի խոսքով` դա նաեւ ժողովրդագրական քաղաքականության հիմնասյուներից է: Այս համատեքստում Նախագահը կարեւորել է երիտասարդների ակտիվ եւ նախաձեռնողական լինելը` հավելելով, որ նման մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետորեն լուծել տեղերում առկա բազմաթիվ խնդիրներ: Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է հանրապետության հարավային թեւ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին: Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ