Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իսկ ո՞վ է մտածելու այսօրվա մասին». Հռիփսիմե Հովակիմյան (տեսանյութ)

Հարցազրույց
mLYykdIXZpA

Դեմոկրատական կուսակցության երիտասարդ անդամները կմասնակցեն Մարտի 28-ին Սահմանադրական դատարանի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիային` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի։ Այս մասին այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհրդի անդամ Հռիփսիմե Հովակիմյանը. «Մենք հույս ունենք, որ ՍԴ-ն ականջալուր կլինի մեր կոչերին եւ չի կայացնի հակասահմանադրական որոշում»։ Դեմոկրատական կուսակցության երիտասարդ ներկայացուցիչը կոչ է անում չքաղաքականացնել այս նախաձեռնության ու նրանց միացած կուսակցությունների քայլերը. « Մենք, բացի կուսակցական լինելուց նաեւ երիտասարդն ենք, ՀՀ քաղաքացի եւ պետք է պայքարենք մեր իրավունքների համար»։ Հռիփսիմե Հովակիմյանը հիշելով իշխանությունների խոսքը, թե նրանք մտածում են երիտասարդների ապագայի մասին, հարցնում է. «Իսկ ո՞վ է մտածելու այսօրվա մասին։ Բոլորը թողնում հեռանում են երկրից։ 40 տարի հետո Հայաստանում մարդ չի մնա»։